Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Կանխարգելում և բուժում տանը

Կարո՞ղ է արդյոք սովորական ջուրը բուժել

Կարո՞ղ է արդյոք սովորական ջուրը բուժել

Գուցե շատերը մտածեն, որ այն միայն ծարավը հագեցնելու ու կերակուր պատրաստելու համար է:

Մարդու օրգանիզմը բազմադարյան  էվոլյուցիայի պատմության ընթացքում հարմարվել է ծարավը բնական ջրով հագեցնելուն: Այն հեշտությամբ թափանցում է բոլոր բջիջներն ու ակտիվ մասնակցում օրգանիզմի կենսագործունեությանը: Իսկ ի՞նչ ենք սիրում խմել. թեյ սուրճ, լիմոնադ, հյութ (ջերմամշակումից հետո), գարեջուր, ալկոհոլ` տարբեր տարբերակներով, ու համոզված ենք, որ դրանք լրիվ բավարար են ծարավը հագեցնելու, օրգանիզմի  տոնուսը բարձրացնելու համար:

 

Մի՞թե: Իրականում  ջուրն անփոխարինելի է: Ասենք, օգտագործել ենք  100 գ օղի. դրա մեջ 40%  ալկոհոլ է, 60%-ը` ջուր: Այդ 100 գրամը ծարավ չի հագեցնում, որովհետև սպիրտը ջրազրկող հատկություն ունի, այն բջիջներից դուրս է բերում ջուրը:

 

Երկրորդ օրինակը. մարդը  նավաբեկության հետևանքով ծովում է հայտնվել, ու քաղցրահամ ջուր չկա: Նա փորձում է ծովի ջրով հագեցնել ծարավը: Ծովի ջրում լուծված աղը փակում է բջիջ ներթափանցող ջրի մուտքը: Մարդու օրգանիզմն էլ ավելի է ջրազրկվում: Ի վերջո, մարդը մահանում է, եթե օգնություն ժամանակին չցուցաբերվի: Իսկ այն ըմպելիքները, որոնք շաքար են պարունակում, նույնպես հանգեցնում են օրգանիզմի ջրազրկման: Ջուրն օրգանիզմում  մասնակցում է   բջիջներում ու հյուսվածքներում կատարվող կենսաքիմիական փոխազդեցություններին: Ջուրը  նյութերի մեծամասնության համար լավ լուծիչ է, ու այն ակտիվորեն մասնակցում է  շատ ֆիզիոլոգիական պրոցեսների էներգաապահովմանը:

 

Աղ, շաքար և ալկոհոլ պարունակող ըմպելիքների անընդհատ օգտագործման հետևանքով տեղի է ունենում բջիջների ջրազրկում:

 

Բարեբախտաբար, մեր օրգանիզմում  ջրազրկման դեմ գործում  է կարճաժամկետ վթարային պաշտպանություն: Եթե այն առաջանում է ինչ-ինչ պրոցեսների հետևանքով, ապա օրգանիզմը հիստամին է մշակում: Այն օգնում է  ջրի պակասի դեպքում: Ինչպե՞ս է այն աշխատում: Հիստամինն արգելափակում է ջրի կորուստը թոքերի միջոցով, բրոնխները լցնելով լորձով, որպեսզի դրանք չչորանան: Հիստամինը խթանում է  ստամոքսահյութի արտադրությունը, որպեսզի սնունդը արագ մարսվի ջրի սղության պայմաններում: Այդ ունակության շնորհիվ տեղի է ունենում ջրի բաշխում երկրորդական օրգաններից: Երկրորդական են համարվում հոդերը, մաշկը, հաստ աղիքը: Նման վերաբաշխումը լրիվ բավականացնում է, որ ժամանակավոր ջրազրկմանն օրգանիզմը դիմանա:

 

Իսկ օրգանիզմի ջրազրկման մասին հուշում է, ասենք`  բերանի  չորությունը: Դրան հաջորդում է  օրգանիզմի տարբեր մասերում առաջացող  ցավը կամ էլ քրոնիկ հիվանդությունների սրացումը, որոնք միշտ չէ, որ առնչություն ունեն ջրազրկման հետ: Ոմանք ծարավի զգացումը քաղց են կարծում: Մարդիկ ջրի պակասը լրացնում են ուտելիքի միջոցով: Նման դեպքերում է, որ մեկ բաժակ ջուրը վանում է քաղցի զգացումը:

 

Եթե ունեք քրոնիկ հիվանդություն, ապա  ոչինչ չի խանգարի, որ փորձեք  ջրով ձեր վիճակը մեղմել: Դրա համար կարելի է հրաժարվել բոլոր ըմպելիքներից ու խմել միայն ջուր  ուտելուց կես ժամ առաջ և ուտելուց 2 ժամ հետո: Ամենօրյա ջրի չափաբաժինը պետք է կազմի 6-8 բաժակ: Եվ հետևեք զուգարան գնալու հաճախությանը, մեզի գույնին: Եթե  մեզը բաց  գույն ունի, ապա անհանգստանալու պատճառ չկա, իսկ եթե  գույնը մուգ նարնջագույն է կամ շագանակագույն, ապա դիմեք մասնագետին: Մաքուր ջրով բուժելու բազմամյա փորձը դրական արդյունքներ է տալիս, սակայն այն շաբաթներ է տևում: Այնուամենայնիվ, եթե զգաք  վիճակի բարելավում, ապա դա նշանակում է, որ ձեր հիվանդության պատճառը ջրի դեֆիցտն է: Եթե կան ըմպելիքներ, որոնցից այնուամենայնիվ չեք կարողանում հրաժարվել, ապա ձեզ ոչ ոք չի արգելում դրանք խմել:

 

Հիշեք, որ ջրազրկող ըմպելիքներն օգտագործելուց հետո հարկավոր է այդ դեֆիցիտը լրացնել մաքուր ջրով: Ուրեմն հարկավոր է հիշել, որ կան ըմպելիքներ, որոնք ջրազրկում են օրգանիզմը: Որևիցե հիվանդության ախտանշանների հայտնվելուն զուգընթաց,պետք է վերանայել օրվա սննդակարգն ու  օրական մի քանի բաժակ պարզ ջուր ավելացնել սննդաբաժնին, ինչը կօգնի վերացնելու անհանգստության պատճառը:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ճակնդեղի 8 օգտակար հատկությունները. 1in.am
Ճակնդեղի 8 օգտակար հատկությունները. 1in.am

Ճակնդեղը շատ օգտակար է առողջության համար: ladyhealth.com-ը ներկայացնում է դրա 8 օգտակար հատկությունները...

Սնունդը և առողջությունը
Ինչ անել ցրտահարության դեպքում. fact.am
Ինչ անել ցրտահարության դեպքում. fact.am

Կարող է լինել թեթև կամ ծանր ցրտահարություն:Թեթև ձևի ժամանակ սովորաբար ցրտահարվում են այտերը, քիթը, ականջները, ոտքերը, ձեռքի մատները, որոնք դառնում են սպիտակ և կորցնում են զգայունությունը:Այս դեպքում...

Առաջին նախաբժշկական օգնություն
Տասը միջոց առողջ և մաքուր լյարդի համար. civilnet.am
Տասը միջոց առողջ և մաքուր լյարդի համար. civilnet.am

Լյարդը քո անձնական զտիչ օրգանն է: Այն մաքրում է արյունը վնասակար բաղադրիչներից և օգնում սննդի մարսմանը: Աշխատող լյարդն այրում է մեր մարմնի յուղը: Այն կերած սնունդը փոխակերպում է արյան համար օգտակար բաղադրիչների...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Առաջին օգնության համար անհրաժեշտ 4 սպեղանիները՝ Ձեր խոհանոցում. news.am
Առաջին օգնության համար անհրաժեշտ 4 սպեղանիները՝ Ձեր խոհանոցում. news.am

Առաջին օգնության համար անհրաժեշտ լավագույն միջոցներից մի քանիսը կարելի է հենց խոհանոցում գտնել, հաղորդում է FoxNews-ը: Ճիշտ է՝ դեղատուփի մեջ մշտապես պահվող վիրակապի եւ քսուքների կարեւորությունը կասկած չի հարուցում...

Իմունային համակարգը խթանելու 12 կենցաղային միջոց. med.news.am
Իմունային համակարգը խթանելու 12 կենցաղային միջոց. med.news.am

Իմունային համակարգը պաշտպանում է մեր օրգանիզմը հիվանդություններ հարուցող տարրերից եւ մանրէներից, ուստի կարեւոր է, որ այն հնարավորինս բարձր արդյունավետությամբ աշխատի...

Իմունաբանություն
Այրվածքներ բուժելու 4 տնական միջոց. med.news.am
Այրվածքներ բուժելու 4 տնական միջոց. med.news.am

Պատկերացրեք, որ դուք վերադառնում եք  աշխատանքից (հատկապես, եթե դուք գտնվում եք մետրոյում), իսկ Ձեր առջեւ նստած մարդը, ով մի ձեռքով խաղում է հեռախոսով...

Ռադիոլոգիա և այրվածքաբանություն
Քոր
Քոր

Քորը գրեթե միշտ ինչ-որ հիվանդության հետևանք է` դրա արտաքին արտահայտությունը, ինչը նշանակում է, որ պետք է դիմել բժշկի։ Քորի առաջացման պատճառը և բնույթը միանշանակ բացահայտված չեն...

Մաշկաբանություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Վահանագեղձի հիվանդություններ. ժողովրդական դեղատոմսեր. 168.am
Վահանագեղձի հիվանդություններ. ժողովրդական դեղատոմսեր. 168.am

Բնածին հիպոթիրեոզի դեպքում նկատվում է վահանագեղձում գոյացող հորմոնների` թիրոքսին և տրիյոդթիրոնին հորմոնների, մասնակի կամ բացարձակ անբավարարություն...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
5 արդյունավետ բնական ցավազրկող միջոց. med.news.am
5 արդյունավետ բնական ցավազրկող միջոց. med.news.am

Գրեթե բոլորը գիտեն օփիոիդային ցավազրկողների մասին, որոնք կարող են մարդու մոտ կախվածություն առաջացնել, իսկ նման դեղամիջոցների չարաշահումները կարող են անգամ մահվան ելքով ավարտվել...

Դեղաբույսեր
Այրվածքներ բուժելու 4 տնական միջոց. med.news.am
Այրվածքներ բուժելու 4 տնական միջոց. med.news.am

Պատկերացրեք, որ դուք վերադառնում եք  աշխատանքից (հատկապես, եթե դուք գտնվում եք մետրոյում), իսկ Ձեր առջեւ նստած մարդը, ով մի ձեռքով խաղում է հեռախոսով, իսկ մյուսով  բռնել է տաք սուրճ...

ԼՈՒՐԵՐ: Ռադիոլոգիա և այրվածքաբանություն
Ինչպես վերացնել անհանգստությունը
Ինչպես վերացնել անհանգստությունը

Բազմաթիվ գիտնականների ուսումնասիրություններով՝ մարդու հոգեկան առողջությունն անմիջական կապ ունի նրա ընդունած սննդի հետ: Անհանգստությունը հաղթահարելու համար պետք է ընդունել բնական խոտաբույսերով...

Հոգեկան առողջություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Օգտակար ջրաթուրմեր և եփուկներ
Օգտակար ջրաթուրմեր և եփուկներ

Ջրաթուրմերը և եփուկները պատրաստվում են երկու եղանակով` տաք և սառը: Տաքացման եղանակով պատրաստելու դեպքում հումքը պետք է տեղավորել հախճապակյա կամ էմալապատ կաթսայի մեջ, ավելացնել...

Թեյեր մրսածության դեմ
Թեյեր մրսածության դեմ

Ձմռանը գերադասելի է խմել սև, այլ ոչ թե կանաչ (ամառային) թեյ։ Իսկ սև թեյին ավելացրած համեմունքները պաշտպանում են մրսածությունից, ունեն առույգացնող, թարմացնող հատկություն...

Թերապիա
Բուժում է արջայուղը
Բուժում է արջայուղը

Հնագույն ժամանակներից մարդկանց հայտնի են եղել արջի ճարպի օգտակար հատկությունները, որը օգտագործել են սննդի մեջ և կիրառել որպես դեղամիջոց...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Ջուլիետա Սահակյանի բուժարանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ